Փարիզում Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՈՒկրաինայում ստեղծված իրավիճակը քննարկել է ԱՄՆ նախագահի հետ կայացած հեռախոսազրույցում՝ ասված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ։ Մակրոնը ներկայացրել է Փարիզում նախագահ Զելենսկու այցի ընթացքում տեղի ունեցած քննարկումների մանրամասները՝ գրում է Le Monde-ը։               
 

Նախագահի հրամանագրերով 3 նախարար ազատվել է պաշտոնից

Նախագահի հրամանագրերով 3 նախարար ազատվել է պաշտոնից
20.11.2020 | 21:58

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագրեր է ստորագրել Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանին և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին պաշտոններից ազատելու մասին։

Նախագահի հրամանագրերով պաշտպանության նախարար է նշանակվել Վաղարշակ Հարությունյանը, ԱԻ նախարար՝ Անդրանիկ Փիլոյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։

Դիտվել է՝ 2684

Մեկնաբանություններ